211652_close_icon
views-count29822 դիտում article-date 18:53 29-11-2022

Ողբերգական դեպք՝ Երևանում. «Շենգավիթ» բժշկական կենտրոնում մահացել են ծննդկանն ու իր նորածինը, հարազատները մեղադրում են մանկաբարձ-գինեկելոգին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել նոյեմբերի 21-ին նշված քննչական բաժնում Նարեկ Ջ-ի կողմից հաղորդում տալու փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս քննչական բաժնում հայտնել է, որ նոյեմբերի 21-ին, ժամը 11։00-ի սահմաններում «Շենգավիթ» ԲԿ-ում իր եղբոր կնոջ՝ Կարինե Մ-ի երեխան մահացած է ծնվել, որից հետո կնոջ մոտ նկատվել է արյունահոսություն ու սրտի կանգ, ինչի պատճառով ծննդկանը, գիտակցության չգալով, մահացել է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ծննդկանի և երեխայի մահվան համար Նարեկ Ջ-ն քննչական բաժնում հայտնել է, որ մեղավորը մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Հ-ի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանք է։ 

SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնելու «Շենգավիթ» ԲԿ-ի պարզաբանումը

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր