211652_close_icon
views-count992 դիտում article-date 16:35 30-11-2022

Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման նախապատրաստական աշխատանքները կարևոր են․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային ղեկավար Կատարինա Բյորլին Հանսենին: Հայտնում է
Կառավարությունը։

Փոխվարչապետը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող ոլորտներում իրականացվող ծրագրերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը, մասնավորապես ընդգծվել է Հյուսիս-հարավ մայրուղու Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների կարևորությունը: Այս համատեքստում քննարկվել են ՎԶԵԲ կողմից իրականացված տեխնիկատնտեսական ուսումնասիրության արդյունքները:

Անդրադարձ է կատարվել նաև ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո ուղենիշ 1-ի շրջանակներում ՀՀ առևտրային բանկերի հետ ՎԶԵԲ կողմից իրականացվող ՓՄՁ աջակցության ծրագրերին:

Մտքեր են փոխանակվել համատեղ ծրագրերի նոր հնարավոր ուղղությունների շուրջ, կարևորվել են հատկապես տարածաշրջանային նշանակություն ունեցող նախագծերը:

Նմանատիպ նյութեր