3216 դիտում
15:55 11-12-2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀԲ տարածաշրջանային տնօրենին
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն:
Փոխվարչապետը, ողջունելով հյուրերին, նշել է, որ տարեվերջյան հանդիպումը լավ առիթ է ամփոփելու համատեղ ծրագրերի ընթացքը և հասկանալու առաջիկա անելիքները: Մհեր Գրիգորյանը Սեբաստիան Մոլինեուսին ներկայացրել է նոյեմբերին կայացած հանդիպման արդյունքները, որի ընթացքում համապարփակ կերպով և շահագրգիռ բոլոր մարմինների մասնակցությամբ քննարկվել են Հայաստանում Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը:
Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը շնորհակալություն է հայտնել ստեղծված արդյունավետ համագործակցության համար և կարևորել Համաշխարհային բանկի խորհրդի կողմից նոյեմբերին «Հայաստանի կառավարմանն ուղղված զարգացման քաղաքականության գործառնություն» բյուջետային աջակցության ծրագրի հաստատումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկայի, առողջապահության, կրթության ոլորտներին առնչվող ծրագրերը և դրանց մանրամասները: Սեբաստիան Մոլինեուսը ներկայացրել է այլ երկրներում հաջողված փորձն ու կարևորել մարդկային կապիտալի զարգացման ոլորտում նախաձեռնված քայլերը: Փոխվարչապետը, բարձր գնահատելով Համաշխարհային բանկի գիտելիքների ու փորձի պաշարները, նշել է, որ անհրաժեշտություն կա համագործակցելու նաև Հայաստանում կապիտալի շուկայի զարգացումն ապահովելու ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
901 դիտում
18:26 18-08-2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենին
970 դիտում
18:23 13-12-2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Քրոնիմետ հոլդինգ» ընկերության գործադիր տնօրենին
946 դիտում
18:40 29-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀԲ գործադիր տնօրենին
Այս բաժնից
934 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին
991 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
706 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում