19316 դիտում
21:45 01-12-2022
Արտակարգ դեպք Երևանում. մինչ հրշեջների ժամանումը, պարեկները իրենց ավտոմեքենայից դուրս բերած կրակմարիչներով կանխել են աղբամանում առաջացած կրակի տարածումը այլ աղբամաններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ Օրբելի և Կիևյան փողոցների խաչմերուկում աղբամաններ են այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն վաշտի պարեկներ Էդիկ Առաքելյանն ու Սոս Սերոբյանը իրենց ծառայողական ավտոմեքենայի միջից դուրս են բերում կրակմարիչները (огнетушитель) ու փորձում կանխել կրակի տարածումը վառվող աղբամանից մյուս աղբամաններ, իսկ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանը տեղեկությունը փոխանցում է ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն, ու ժամանած հրշեջները, միանալով պարեկներին, մարում են կրակը։
Բարեբախտաբար, տուժածներ չկան։
Երևանի քաղաքապետարանը, վարչական շրջանների ղեկավարները, Արտակարգ իրավիճակների նախարարությունը բազմիցս հորդորել են քաղաքացիներին, որպեսզի մայրաքաղաքում տեղադրված աղբամանները չայրեն, սակայն, չգիտես ինչու, որոշ քաղաքացիների մոտ «ուղեղի խնդիր կա», ու կարծես թե միտումնավոր ոչ միայն վնասում, այլև այրում են աղբամանները։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+