211652_close_icon
views-count32022 դիտում article-date 17:43 20-06-2023

Արտակարգ դեպք Երևանում․ մինչ հրշեջների ժամանումը, պարեկներն իրենց ավտոմեքենայից դուրս են բերել կրակմարիչներն ու կանխել «Թամարա» ընկերությանը պատկանող, պաղպաղակ տեղափոխող ավտոմեքենայում առաջացած հրդեհը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Մաշտոցի պողոտա 3 շենքի հարևանությամբ հրդեհ է բռնկվել Երևանի բնակիչ 29-ամյա Արտակ Շ․-ի վարած Ford մակնիշի սառցախցիկով բեռնատարում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, Ford ավտոմեքենայի առջևի հատվածում առաջացած կրակի տարածումը կանխել են օպերատիվորեն ժամանած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկ Նարեկ Մուրադյանն ու կրտսեր պարեկ Աղասի Հովհանիսյանը։

Պարեկներն իրենց ավտոմեքենայում պահվող կրակմարիչով (օգնետուշիտել) կանխել են կրակի տարածումը, ապա ժամանած հրշեջները ամբողջությամբ մարել են նայն։ 

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ 

Պարեկներին ու հրշեջներին օգնել են նաև հարևանությամբ գտնվող խանութի աշխատակիցները։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի 3-րդ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանը, ՊԾ Երևան քաղաքի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանն ու 3-րդ գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանը։ 

Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է, մինչև դեպքի վայր է ժամանել Ոստիկանության ավտոքարշակը, և մեքենան տեղափոխել են անվտանգ վայր։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է «Թամարա» կանթնամթերքի ընկերությանը և բարձված է եղել պաղպաղակով։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 114+
114+

Նմանատիպ նյութեր