48579 դիտում
18:56 02-12-2022
Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են Lexus, BMW, Mercedes Sprinter, Volkswagen Passat, Renault Logan և VAZ 2121 մակնիշի ավտոմեքենաները, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեների 2-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում Գարեգին Նժդեհ-Սևանի փողոցների խաչմերուկում բախվել են Lexus, BMW, Mercedes Sprinter, Volkswagen Passat, Renault Logan և VAZ 2121 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետանքով 1 հոգի մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ։
Օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխեը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արմեն Օրդուխանյան ու Հայկ Նասլյանը։
Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Գևորգ Շագոյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Գ. Շագոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընլերությունների ներկայացուցիչները։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 132+
132+