211652_close_icon
views-count1201 դիտում article-date 13:51 06-12-2022

Արման Թաթոյանն Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի տարվա գլխավոր միջոցառմանը արժանացել է «Ազատության» մրցանակի

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի տարվա գլխավոր միջոցառման ժամանակ դեկտեմբերի 3-ին Արման Թաթոյանն արժանացել է պատվաբեր «Ազատության» մրցանակի՝ իր գործունեության համար: Հայտնում է «Թաթոյան» հիմնադրամը։

Արման Թաթոյանը շնորհակալություն է հայտնել պարտավորեցնող մրցանակի համար և շեշտել մեր խնդիրների, համազգային մարտահրավերների հաղթահարման համար մեր միջև համերաշխության, Հայաստանի, Սփյուռքի ու Արցախի համախմբված լինելու բացարձակ կարևորությունը:

Միջոցառմանը մասնակցում էին Ավստրալիայի բարձրաստիճան պաշտոնյաներ ու ազդեցիկ հանրային գործիչներ, հայ համայնքի առաջնորդներ:

Նա կարևոր է համարել տարբեր երկրներում Հայ դատի հանձնախմբերի հետ համատեղ աշխատանքը: Նրանք մշտապես եղել են իր բոլոր նախաձեռնությունների աջակցման կողքին:

Նշենք, որ անցյալ տարի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Արման Թաթոյանին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանը (ANCA Western Region) հանձնել էր «Human Rights Champion» պատվավոր մրցանակը «Հայաստանի և Արցախի ժողովրդի շահերի և իրավունքների պաշտպանության հարցում հետևողական ջանքերի համար»:

Նմանատիպ նյութեր