211652_close_icon
views-count1106 դիտում article-date 15:04 06-12-2022

Գեղամ Գևորգյանը մասնակցել է ՏՀԶԿ մրցակցության հարցերով համաժողովին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մասնակցել է Փարիզում կայացած Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) մրցակցության հարցերով 21-րդ համաշխարհային համաժողովին, որն այս տարի անցկացվում էր «Մրցակցության քաղաքականության նպատակները» խորագրի ներքո: Հայտնում է ՄՊՀ-ն։

Համաժողովն ամեն տարի համախմբում է 100-ից ավելի մրցակցային մարմինների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների և հրավիրված փորձագետների ամբողջ աշխարհից:

Համաժողովի շրջանակում ՄՊՀ նախագահը հանդիպում է ունեցել ՏՀԶԿ մրցակցության հարցերով փորձագետների հետ, որի ընթացքում քննարկվել է հետագա համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:  «Հայաստանին միասնական աջակցության շրջանակ. տնտեսական կառավարում» ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր են քննարկվել Համաշխարհային բանկի ներկայացուցչի հետ կայացած հանդիպմանը:

Համաժողովի ընթացքում կազմակերպվել են կլոր սեղան-քննարկումներ, ներկայացվել են շնորհանդեսներ, փորձագիտական ակնարկներ մրցակցության քաղաքականության նպատակների, մրցակցային մարմինների և ոլորտային կարգավորողների միջև գործակցության, սուբսիդիաների, մրցակցության և առևտրի, մրցակցային իրավախախտման դեպքերի կանխարգելման և վերացման միջոցառումների իրականացման և այլ թեմաներով:

Նմանատիպ նյութեր