211652_close_icon
views-count95330 դիտում article-date 20:29 06-12-2022

«Հեղափոխություն»՝ Աբովյան քաղաքում. քաղաքապետ Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ քաղաքապետարանի աշխատակիցները «մահաբեր» ծառերը հեռացնում են ու փոխարենը տնկում Ստեփանավանի դենդրոպարկից բերված, հարուստ թթվածին արտադրող սոճիներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ 

Այն, որ հանրապետությունում կան դարն ապրած ու վտանգ ներկայացնող բազմաթիվ ծառեր, գաղտնիք չէ։ Վերջին տարիներին բազմաթիվ դեպքեր են եղել, երբ ուժեղ քամու հետևանքով ծառերն արմատից պոկվել ու ընկել են՝ վնասելով շենք-շինություններ և տրանսպորտային միջոցներ, ու միայն դրանից հետո ժամանած պատկան մարմինները իրենց գործը համարել են դեպքերն արձանագրելով ու խոստանալով, որ կկատարվի փոխհատուցում, սակայն ոչ մի փոխհատուցում էլ շատ դեպքերում չի եղել, ու տուժած քաղաքացիներն առաջնորդվել են «եղունգ ունես, գլուխդ քորիր» սկզբունքով։
 
Բազմաթիվ վտանգավոր ու դարն ապրած ծառեր կան նաև մարզերում։ 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ քաղաքապետարանում մի քանի անգամ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քաղաքապետ Է. Բաբայանի,  քաղաքապետի առաջին տեղակալ Դավիթ Զիրոյանի. քաղաքապետի տեղակալ Արթուր Մովսիսյանի ու կանաչապատման բաժնի պետի մասնակցությամբ քննարկվել և որոշվել է, որ պետք է Աբովյան խոշորացված համայնքում հեռացվեն դարն ապրած ու փտած ծառերը։ Քաղաքապետարանի աշխատակիցները նաև մի քանի անգամ հանդիպել ու խորհրդակցել են մի քանի բնապահպանների հետ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ արդեն մեծ թվով փտած ծառեր հեռացվել են, իսկ տեղում տնկվել են նոր ծառեր, այդ թվում՝ սոճիներ։ Առաջիկայում բազմաթիվ սոճիներ են տնկվելու Աբովյան քաղաքը Սևանի մայրուղու հետ կապող Երևանյան խճուղում, որը հանրությունը «կնքել էր Մահաբեր ճանապարհ» անունով, իսկ առաջիկայում, երբ արդեն հիմնովին ճանապարհը վերանորոգված կդառնա երթևեկելի, այդ հատվածում Աբովյանի քաղաքապետարանի կողմից տնկվելու են Ստեփանավանի դենդրոպարկից բերված հատուկ ծառեր, այդ թվում՝ սոճիներ։ Այդ հատվածում է գտնվում դեռ խորհրդային տարիներից հայտնի Թոքաբանության ազգային կենտրոնը (ժողովրդին հայտնի Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոց), ու թե առողջապահության բնագավառի փորձառու բժիշկ-մասնագետները, թե բնապահպանները ողջունել են Է. Բաբայանի գաղափարը,, որ այդ հատվածում կտնկվեն բազմաթիվ սոճիներ, քանի որ այդ ծառերը, առաջին հերթին, առողջարար են տուբերկուլյոզով հիվանդների համար մեծ քանակությամբ թթվածին արտադրելով, ու տարիներ անց այդ ճանապարհահատվածը չի զիջի Ստեփանավանի հայտնի դենդրոպարկին։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ արդեն տևական ժամանակ է, վերջապես «սայլը տեղից սկսեց շարժվել»։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ Աբովյան քաղաքի Արզնու խճուղուց դեպի Երևան-Սևան ավտոճանապարհի՝ մոտ 1.5-2 կմ-անոց ճանապարհահատվածի, որը հանրապետությունում ստացել էր «Մահաբեր» անունը, հիմնանորոգման աշխատանքները մեծ թափ էին ստացել։

Մինչ այդ, Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի, քաղաքապետի առաջին տեղակալ Դավիթ Զիրոյանի և քաղաքապետի տեղակալ Արթուր Մովսիսյանի անմիջական գործողությունների արդյունքում նշված հատվածից հեռացվել էին ամբողջությամբ փտած, վտանգ ներկայացնող ծառերը, ու հիմա, երբ ճանապարհը վերջապես կհանձնվի շահագործման, Աբովյանի քաղաքապետարանը նախատեսում էր այդ հատվածում նոր ծառեր տնկել։ Լուծվելու էր նաև արտաքին լուսավորության խնդիրը։ 

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

***

Էդմոն Լեոնովիչի անվան Սոճուտ դենդրոայգի, հայտնի նաև որպես Ստեփանավանի դենդրոպարկ, գտնվում է Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում, Ստեփանավան քաղաքից 12 կմ հեռավորության վրա[1], Երևանից 155 կմ հյուսիս, ծովի մակերևույթից շուրջ 1450 մետր բարձրության վրա։

Այգին հիմնադրել է 1931 թվականին լեհ ինժեներ-անտառագետ Էդմոն Լեոնովիչը։ Տարածքը կազմում է շուրջ 35 հա։ Լեոնովիչն աշխատել է որպես բուսաբանական այգու տնօրեն մինչև 1984 թվականը, որից հետո այդ պաշտոնը ստանձնել է նրա որդին։ 1998 թվականին տարածքը նշանակվել է որպես հատուկ պահպանման գոտի։


Դենդրոպարկ
Այգու 17.5 հա տարածքը բնական անտառ է, իսկ 15 հա զարդանախշերով ծառեր։

Բուսաբանական այգու տարածքը կազմում է շուրջ 35 հա։ Այն բաղկացած է բնական անտառից, զարդանախշերով բույսերից, փոքրատերև լորենու ծառուղիներից և վայրի ծագում ունեցող այլ բուսատեսակներից։ Բույսերի մեծ մասը բերվել է Երևանի բուսաբանական այգուց, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներից՝ Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան, հեռավոր արևելք և այլն։


Դենդրոպարկ
Բույսերի բազմաթիվ տեսականիներ են ստացվել նաև Գերմանիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Չինաստանից և ԱՄՆ-ից։ Ներկայումս, այստեղ ներկայացված է ավելի քան 500 բուսատեսակ։

Իր գոյության ընթացքում ավելի քան 2500 բուսատեսակներ են փորձարկվել՝ ձգտելով գտնել նոր տեսակներ, որոնք կարող են աճել այստեղ։ Ներկայումս միայն 500 բուսատեսակ է հարմարվել այս ծայրահեղ բնական պայմաններ ունեցող տարածաշրջանում։


Դենդրոպարկ
Հատուկ արժեք ունի կալիֆորնիական սեքվոյան։ Իրար մոտ տնկած 5 վիթխարի ծառերը դեռ երիտասարդ են և բարձրություն են հավաքելու մի քանի հարյուր տարվա ընթացքում։

Դենդրոպարկը գտնվում է ծովի մակարդակից 1450 մ բարձրության վրա և ունի ցուրտ կլիմա։ Անձրևի տեղումները կազմում են տարեկան 550 մմ։ Դեկտեմբեր ամսից մինչև մարտ այստեղ ձյուն է նստած։ Բույսերի այս հավաքածուն իրենից գիտական մեծ հետաքրքրություն է ներկայացնում՝ հնարավորություն տալով ուսումնասիրել նոր կլիմայական պայմաններում աճող բույսերի զարգացման փոփոխությունները։

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր