211652_close_icon
views-count1726 դիտում article-date 11:58 07-12-2022

Ինչու պետք է անընդհատ համեմատություններ անենք անցյալի հետ, որևէ մեկը չի նսեմացնում նախկինում ունեցած հնարավոր ձեռքբերումները․ Սուրեն Պապիկյան

ԱԺ-ում պաշտպանության ոլորտին առնչվող նախագծերի քննարկման ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դիմեց հանրությանը՝ նշելով, որ այդ նախագծերը էական դերակատարում կարող են ունենալ բանակի ամրացման, պրոֆեսիոնալ բանակի անցման գործում։

«Որևէ մեկը չի նսեմացնում նախկինում ունեցած բոլոր հնարավոր ձեռքբերումները, բայց միևնույն ժամանակ ինձ համար անհասկանալի է՝ դրականի մասին խոսելիս՝ ինչու պետք է անընդհատ համեմատություններ անենք անցյալի հետ ու փորձենք գտնել պառճառներ կամ կապել նրա հետ, թե որևէ մեկը քննադատում է նախկինում գոյություն ունեցող պայմանագրային համակարգը։ Մենք խոսում են գոյություն ունեցող համակարգի բարելավման մասին»,- ասաց նախարարը։

Պապիկյանի խոսքով՝ գոյություն ունեցող համակարգը չի բավարարում երկրի առջև ծառացած մարտահրավերներին։

«Մենք սահմանում ենք ավելի բարձր նշաձող, պայմանագրայինը պետք է ավելի բարձր պատրաստվածություն ունենա, մեր բանակի զինվորները պետք է ունենան ավելի բարձր ստանդարտներ և սոցիալական բարձր ապահովվածություն։ Կոչ եմ անում պահեստազորում գտնվող պայմանագրայիններին ՝ ծանրութեթև անել իրենց՝ հայրենիքին ծառայելու հնարավորությունը»,- ասաց Սուրեն Պապիկյանը։

Նմանատիպ նյութեր