211652_close_icon
views-count1081 դիտում article-date 13:42 07-12-2022

ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է 2023-ի ռազմական բյուջեն՝ 858 միլիարդ դոլար

Պենտագոնի ռազմական բյուջեն 2023 թվականին կկազմի 858 միլիարդ դոլար։ Այս գումարը համաձայնեցրել են Միացյալ Նահանգների Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովները։ Գրում են ամերիկյան ԶԼՄ-ները։

Մասնավորապես, 317,3 միլիարդ դոլար կծախսվի Պենտագոնի ռազմական տեխնիկայի և գույքի շահագործման և պահպանման վրա, ևս 174,5 միլիարդ դոլար կծախսվի ռազմական անձնակազմի պահպանման համար։

2023 թվականին Պենտագոնը նախատեսում է նաև 161,3 միլիարդ դոլար ծախսել ռազմական գնումների վրա և 138,6 միլիարդ դոլար՝ հետազոտությունների և մշակումների վրա, ավելի փոքր գումարներ՝ 30,5 միլիարդ դոլար և 16,5 միլիարդ դոլար՝ ատոմային էներգետիկայի ոլորտում գործունեության և զինվորականների համար բնակարանների կառուցման համար:

Ռազմական բյուջեի առանձին հոդվածներում գրված է «ընդդիմացում Ռուսաստանին», որի վրա նախատեսվում է ծախսել 6 միլիարդ դոլար, ինչպես նաև 800 միլիոն դոլար՝ Ուկրաինային աջակցելու համար։

Անցյալ տարի ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Պենտագոնի 778 միլիարդ դոլարի բյուջեն։

Նմանատիպ նյութեր