211652_close_icon
views-count1274 դիտում article-date 11:58 13-12-2014

Սենատը հաստատել է ԱՄՆ-ի 2015 թ-ի ռազմական բյուջեն

ԱՄՆ-ի Սենատը հաստատել է երկրի պաշտպանական քաղաքականության մասին ամենամյա օրինագիծը, հաղորդում է Reuters գործակալությունը: Այն նախատեսում է 577 միլիարդ դոլարի հատկացում պաշտպանական ծախսերին, ևս 64 միլիարդ դոլարը` արտասահմանում ռազմական գործողությունների համար: Ավելի վաղ օրինագիծը հաստատել էր Ներկայացուցիչների պալատը: Այժմ փաստաթուղթը պետք է ստորագրի նախագահ Բարաք Օբաման:

Նմանատիպ նյութեր