Նոյեմբեր ամսին Կոտայքի մարզում ծնվել է 141 երեխա՝ 76 տղա և 65 աղջիկ
Կոտայքի մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում ծնվել է 141 երեխա՝ 76 տղա և 65 աղջիկ: Տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանից։
Ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների`
Չարենցավանի ծննդատուն՝ 20 երեխա
Նաիրիի ծննդատուն՝ 18 երեխա
Աբովյանի ծննդատուն՝ 49 երեխա
Հրազդանի ծննդատուն՝ 54 երեխա: