Գեղարքունիքում հուլիս ամսին ծնվել է 127 երեխա, որից 78-ը տղա, 49-ը՝ աղջիկ
Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2019 թվականի հուլիսին գրանցվել է 127 ծնունդ, որից 78-ը տղաներ են, 49-ը՝ աղջիկներ: Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը։
67 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 29-ը՝ Գավառի, 13-ը՝ Սևանի բժշկական կենտրոններում, 13-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում և 5-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում:
Նույն աղբյուրի համաձայն՝ տղա երեխաների թիվը Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնված երեխաների մեջ գերակշռել է նաև նախորդ տարվա հուլիսին: Այդ ժամանակահատվածում գրանցված 143 ծնունդների մեջ 90-ը եղել են տղաներ, 53-ը՝ աղջիկներ: