1044 դիտում
16:15 10-12-2022
Վայոց ձորի մարզպետն ընդունել է Ճապոնիայի դեսպանին
Դեկտեմբերի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։ Այս մասին տեղեկացնում են Վայոց ձորի մարզպետարանից:
«Իր ողջույնի խոսքում մարզպետը շնորհակալություն հայտնեց Վայոց ձորի մարզի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար՝ ընդգծելով մարզի տարածքում Ճապոնիայի Կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող բազմաթիվ ծրագրերի արդյունավետությունը, որոնք ուղղված են մարզի բնակիչների կյանքի որակի շարունակական բարելավմանը։
Մարզպետը դեսպանին ներկայացրեց սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքները։
Դեսպանն իր հերթին առաջարկեց ընդլայնել իրականացվող ծրագրերի աշխարհագրությունը՝ ներառելով համագործակցության նոր ուղղություններ, հույս հայտնելով, որ այդ ծրագրերը, լիովին համահունչ լինելով Հայաստանի Կառավարության գերակայություններին, էլ ավելի կամրապնդեն Հայաստանի և Ճապոնիայի միջև առկա բարեկամական հարաբերությունները։
Կողմերը բարձր գնահատեցին փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերությունները, և պատրաստակամություն հայտնեցին քայլեր ձեռնարկել նաև միջտարածաշրջանային համագործակցության զարգացման ուղղությամբ։
Հանդիպման շրջանակներում կողմերն այցելեցին նաև Վայք համայնք, որտեղ տեղի ունեցավ Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ և Մանկական զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Ցերեկային կենտրոնների վերանորոգում և բարեկարգում» ծրագրի «ԶարՄան» կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը։
Մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և բոլոր ներգրավված կողմերին ազգանվեր գործունեության համար, որը միտված է խթանել մարզում կյանքի դժվարին հանգամանքներում հայտնված երեխաների առողջ զարգացումը և սոցիալական հարմարվողականությունը՝ վերանորոգելով և բարելավելով խաղահրապարակներն ու խաղասենյակները Վայոց ձորում Մանկական զարգացման հիմնադրամի կողմից ղեկավարվող մանկական զարգացման

կենտրոններում»:
Նմանատիպ նյութեր
733 դիտում
18:02 19-10-2023
Վայոց ձորի մարզպետն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
1009 դիտում
19:33 11-10-2023
Վայոց ձորի մարզպետն ընդունել է ՀՀ-ում Իրանի գլխավոր հյուպատոսին
Այս բաժնից
643 դիտում
16:27 05-11-2024
Գույքահարկն ու «կարմիր գծերը» թանկացրել են. թող այդ փողն ուղղեն տրանսպորտին եւ չթանկացնեն. Մարության
628 դիտում
16:10 05-11-2024
Մենք արել և անում ենք ամեն ինչ հայ-ադրբեջանական կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Պուտին