53392 դիտում
18:20 05-11-2024
Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «Opel»-ը մխրճվել է «MAN» մակնիշի բեռնատարի քարշակի մեջ. 6 վիրավորներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել պարեկները՝ իրենց ծառայողական ավտոմեքենաներով. ստեղծվել է մի քանի կմ-անոց խցանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 41 կմ հատվածում բախվել են «Opel Zafira» և «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը՝ «Աշտարակ» բժշկական կենտրոն, մի մասը՝ Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումատակի 2-րդ վաշտի պարեկները:
Վիրավորներից 2-ին տեղում օգնություն են ցուցաբերել պարեկները, ապա իրենց ծառայողական ավտոմեքենաներով տեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, ապա օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները վիրավորներից 4-ին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել են հիվանդանոց:
Երթևեկությունը նշված հատածում դարձել է միակողմանի, քանի որ բեռնատարը, կարելի է ասել, ամբողջությամբ փակել է ճանապարհը, սակայն պարեկներին հաջողվում է երթևեկությունը կարգավորել, ցավոք 1-2 վարորդներ, ովքեր փորձում էին իրենց արտոնյալ համարել, ու անգամ ճանապարհ չէին տալիս շտապօգնությանը, ասում էին, թե՝ «մենք պիտի անցնենք», իսկ հավաքված քաղաքացիներն էլ նախատում էին նրանց, ասելով, որ «ա՛յ ուղեղից թոփալներ, շտապօգնությունն ա կարևորը, ոչ թե դուք»:
Վարորդներից մեկն էլ, ով հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերեց, պարեկների կողմից տեղափոխվեց ոստիկանության Աշտարակի բաժին:
Դեպքի վայր են ժամանել ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատր Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյան գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:
Վթարի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանը
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 138+
138+