211652_close_icon
views-count1233 դիտում article-date 19:37 11-12-2022

Չինաստան կայցելի ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակություն

Եկող շաբաթ ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակությունը կայցելի Չինաստան՝ հետեւելու չինացի գործընկեր Սի Ծինփինի հետ նախագահ Ջո Բայդենի վերջին բանակցություններին եւ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ հաջորդ տարվա սկզբին Պեկին կատարելիք այցի նախապատրաստմանը: Այս մասին հայտնել են ԱՄՆ-ի պետդեպարտամենտից:

Նշվում է, որ դեկտեմբերի 11-ից 14-ը Չինաստան, Հարավային Կորեա եւ Ճապոնիա կմեկնեն Արեւելյան Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի հարցերով պետքարտուղարի օգնական Դանիել Կրիտենբրինքն ու Չինաստանի եւ Թայվանի հարցերով Ազգային անվտանգության խորհրդի ավագ տնօրեն Լաուրա Ռոզենբերգերը: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Թայվանի եւ Հյուսիսային Կորեայի վերաբերյալ բանակցություններ են վարել նոյեմբերի կեսերին Ինդոնեզիայում կայացած G20-ի գագաթաժողովի շրջանակներում: Այդ հանդիպման նպատակն էր կանխել լարված հարաբերությունների՝ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ նոր սառը պատերազմի վերածումը:

Նմանատիպ նյութեր