1546 դիտում
11:06 13-12-2022
33 մլն դրամ՝ 8 մեքենա վարձակալելու համար. ի՞նչ ծառայություն են մատուցելու խորհրդային ավտոմեքենաները․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը 21-րդ դարում չի հրաժարվում խորհրդային ավտոմեքենաներից, ավելի կոնկրետ՝ «ժիգուլիներից»: ArmLur.am-ը տեղեկացավ, որ քաղաքապետարանի աշխատակազմը մտադիր է վարձակալել թվով 8 տրանսպորտային միջոց, եւ այդ նպատակով քաղաքապետարանը մտադիր է ծախսել 33 մլն 504 հազար դրամ:
Այսպես, մեզ պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ քաղաքապետարանի աշխատակազմին հաջորդ տարվա համար տրանսպորտային միջոցներով ապահովելու նպատակով անհրաժեշտ է վարձակալությամբ տրամադրել հետեւյալ մակնիշի ավտոմեքենաները՝ 2008 թվականի արտադրության «Նիսսան X-Տեռռա», 2007թ. արտադրության «Գազ-3102-501», 2004թ. արտադրության «Վազ-21214», 2006թ. արտադրության «Գազ-31105-120», 2012թ. արտադրության «Կիա Սեռատո, 2003թ. արտադրության «Գազ-3102»։
Իհարկե, փաստաթղթերով քաղաքապետարանը պահանջել է՝ վարձակալության ողջ ժամանակահատվածում ավտոմեքենաները պետք է լինեն տեխնիկապես սարքին եւ արտաքինից լավ վիճակում, որպեսզի շաբաթվա մեջ՝ 5-օրյա աշխատանքային գրաֆիկով, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ շաբաթ, կիրակի եւ տոն օրերին օգտագործվեն: Հարց է՝ ինչքանով կարող է 2004 թվականի սովետական արտադրության ավտոմեքենան որակյալ ծառայություն մատուցել:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ քաղաքապետարանը նախատեսում է նաեւ հաջորդ տարվա համար վարձակալել թվով 2՝ 2014թ. արտադրության «IRAN KHODRO TU5 1.6» մակնիշի ավտոեմեքենա: Այս երկու ավտոմեքենայի վարձակալության համար քաղաքապետարանը նախատեսում է ծախսել 14 մլն 496 հազար դրամ գումար: Չի բացառվում, որ այս ավտոմեքենաները ինչ-որ մեկին են պատկանում, որոնց դիմաց 650 հազար ԱՄՆ դոլար ամանորյա զարդարանքի վրա ծախսող քաղաքապետարանը գումար է դուրս գրում: Հարց է մնում՝ արդյոք 21-րդ դարում արդյունավետ է «Վազ 21»-ով երթեւեկելը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
4276 դիտում
10:22 16-11-2016
25 բժշկական կազմակերպություններ 134 մլն դրամի ծառայություն են մատուցելու անապահովներին. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»