4279 դիտում
10:22 16-11-2016
25 բժշկական կազմակերպություններ 134 մլն դրամի ծառայություն են մատուցելու անապահովներին. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիների դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման համար ՀՀ առողջապահության նախարարությունը 25 բժշկական կազմակերպության հետ լրացուցիչ համաձայնագրեր է կնքել, ընդհանուր 134,0 մլն դրամի չափով։ Այս տեղեկությունը հրապարակվել է ՀՀ առողջապահության նախարարության կայքում։
Թե ինչպես է բաշխվել այս գումարը, կարելի է ծանոթանալ կառավարության ինտերակտիվ բյուջեից, որտեղ տեղադրված են բոլոր պայմանագրերը։ Համաձայն կնքված պայմանագրերի հավելվածների, այդ 134 միլիոն դրամը բաշխվելու է հետևյալ կերպ ամենամեծ մասը 24 միլիոնը բաժին է հասնելու «Վարդանանց» բժշկական կենտրոնին, որը պատկանում է «ԱՐԻՆՏԵՐԼԵՎ» ՍՊԸ-ին, իսկ այս ընկերությունը հիմնադրել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։ ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանում ՍՊԸ-ն հիմնադիրների անվան տեղում գրված են Լևոն Ալթունյան և Միքայելյան Արևշատ անունները։
Մի փոքր ավելի պակաս 23 միլիոն դրամ էլ հատկացվել է «Նաիրի» բժշկական կենտրոնին, որն էլ իր հերթին պատկանում է «Արմամաքս» ՍՊԸ-ին, իսկ այս ընկերությունը կապվում է առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանի անվան հետ:
Խոշոր հատկացումների երրորդ պատվավոր տեղը զբաղեցնում է առողջապահության կրկին նախկին նախարար Արմեն Մուրադյանի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անվան հետ կապ ունեցող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը։ «Իզմիրլյանը» ստացել է 10 միլիոն դրամ։
Նախարարության կողմից ընտրված 25 կազմակերպություններից մյուսները ստացել են անհամեմատ ավելի ցածր գումարներ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1546 դիտում
11:06 13-12-2022
33 մլն դրամ՝ 8 մեքենա վարձակալելու համար. ի՞նչ ծառայություն են մատուցելու խորհրդային ավտոմեքենաները․ «Ժողովուրդ»
1096 դիտում
16:25 17-04-2014
Կառավարությունը մասնակի փոխհատուցում է անապահովներին մատակարարված բնական գազի արժեքը
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»