211652_close_icon
views-count794 դիտում article-date 21:03 13-12-2022

«Սա հումանիտար լրջագույն ճգնաժամ է, որի պատասխանատուն պետք է լինի առաջին հերթին ՀՀ իշխանությունը». Սուրեն Պետրոսյան. aravot.am

Aravot.am-ը գրում է. «Ադրբեջանցիների կողմից շրջափակման մեջ գտնվող Արցախի մեր 130 հազար հայրենակիցներին օգնելու պահանջով Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց կայացավ, որը սկսելու մասին ֆեյսբուքի իր էջում իրազեկել էր «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը:

Նա լրագրողների հետ զրույցում նշեց. «Սա միայն ազգային անվտանգության առումով սպառնալիք է, այլեւ հումանիտար ճգնաժամ: Շատ քչեր են պատկերացնում,թե այս ամենի հետեւանքը ինչ կարող է լինել: Եվ եթե մենք հիմա  որոշակի գործողություններ կամ հակազդեցության մեխանիզմներ չմշակենք, այլեւս չենք կարողանալու  կանխարգելել այն աղետը, ինչը կարող է լինել, կամ ինչ մեզ սպասվում է»:

Նրա խոսքով, այդ քայլով ցանկանում են պարտադրել  կառավարությանը, որպեսզի բոլոր հնարավոր եւ անհնար միջոցները ձեռնարկի՝ գոնե սկզբնական մասի մակարդակում այս հումանիտար ճգնաժամը հանգուցալուծելու համար: «Շատերն այս բողոքը հասցեագրում են տարբեր միջազգային կառույցների: Իհարկե, շատ կարեւոր է, որ բոլոր կողմերով ճնշում լինի, բայց մենք պետք է գիտակցենք, որ մեր իրականության, հայության համար պատասխանատուն մենք ենք, եւ որեւէ մեկը չի կարող մեր չափ սրտացավ լինել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր