211652_close_icon
views-count1933 դիտում article-date 22:02 13-12-2022

Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը

Եվրամիությունը դեկտեմբերի սկզբից մտահոգությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։

Այս մասին նշվում է ԵՄ կայքում:

ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության:

«Նման ազատ տեղաշարժի սահմանափակումները զգալի անհանգստություն են պատճառում տեղի բնակչությանը և առաջացնում հումանիտար մտահոգություններ:

Այլ մտահոգությունները պետք է լուծվեն կողմերի հետ երկխոսության և խորհրդակցության միջոցով», - նշվում է հայտարարությունում:

ԵՄ-ն կրկնում է զսպվածության իր կոչը և պատրաստ է նպաստել վերոնշյալ ջանքերին։

Նմանատիպ նյութեր