211652_close_icon
views-count28805 դիտում article-date 13:17 14-12-2022

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ բախվել են DAF, HOWO բեռնատարներն ու KamAZ մակնիշի ավտոցիստեռնը․ կա վիրավոր․ օպերատիվ են գործել բժիշկները, փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, խոշոր ավտոթվար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Մեղրի-Կապան ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Համիդ Խաջիի վարած DAF մակնիշի, Սպարտակ Պողոսյանի վարած KamAZ մակնիշի ավտոցիստեռնը և Հայկ Բեգլարյանի վարած HOWO մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիներն և օպերատիվորեն ժամանած Մեղրիի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Մեղրի» բժշկական կենտրոն, որտեղից այնուհետև  տեղափովել է «Կապան» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի թիվ 56 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Կապանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ամբողջական տվյալները և ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր