211652_close_icon
views-count1620 դիտում article-date 23:13 14-12-2022

Կանադան կոչ է անում Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը

Կանադայի Արտաքին գործերի նախարարության թվիթերյան էջում գրված է. «Կանադան ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի փակմանը։

Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին վերաբացել միջանցքը և ապահովել տեղաշարժի ազատությունը՝ հնարավոր հումանիտար ազդեցությունից խուսափելու համար»։

Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ հոկտեմբերի 12-ի առավոտյան՝ ժամը 10:30-ի հատվածում, կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դրա հետևանքով ընդհատվել է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

ԱՀ ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը արգելափակելու պատճառով 1100 քաղաքացիական անձինք, որից 270-ը անչափահաս, չեն կարողանում վերադառնալ իրենց տները:

Նմանատիպ նյութեր