1293 դիտում
17:00 17-12-2022
ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ է անում վերաբացել Լաչինի միջանցքը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) չորս համազեկուցողներ Յան Լիդել-Գրեյնջերը (Միացյալ Թագավորություն), Լիզ Քրիստոֆերսենը (Նորվեգիա), Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) եւ Բորիանա Աբերգը (Շվեդիա) Լաչինի միջանցքի իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարություն են տարածել։
«Խորապես մտահոգված ենք Լաչինի միջանցքում տեղաշարժի ազատության ընդհատմամբ, որը զգալի դժվարություններ է պատճառում բնակչությանը։ Միջանցքով պետք է անհապաղ վերականգնվեն մարդկանց եւ ապրանքների տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը։ Կոչ ենք անում 2020-ի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության բոլոր կողմերին անհապաղ ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ»,- ընդգծել են համազեկուցողները։
Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկարատեւ խաղաղության հասնելու համար ստեղծված իրավիճակը եւ դիվանագիտական ջանքերը ԵԽԽՎ մշտադիտարկման հանձնաժողովը չորեքշաբթի քննարկել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի եւ ԵԱՀԿ ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոկֆոյի հետ։
«Վերահաստատում ենք անհրաժեշտ քաղաքական աջակցությունն ապահովելու մեր պատրաստակամությունը, ներառյալ տարածաշրջանում փաստահավաք առաքելություն իրականացնելու միջոցով»,- եզրափակել են համազեկուցողները։

Նմանատիպ նյութեր
1620 դիտում
23:13 14-12-2022
Կանադան կոչ է անում Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը
964 դիտում
11:03 15-02-2023
Կանադայի Համայնքների պալատի հանձնաժողովն Ադրբեջանին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը
Այս բաժնից
829 դիտում
17:24 21-12-2024
Գերմանիայում սուգ է հայտարարվել
565 դիտում
16:21 21-12-2024
Պենտագոնը փորձարկել է 2 հրթիռ, որոնք կփոխարինեն հնացած ATACMS-ներին. Breaking Defence