211652_close_icon
views-count1609 դիտում article-date 22:47 14-12-2022

ԱՄՆ Սենատը հաստատել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Քրիստինա Քուինի թեկնածությունը

ԱՄՆ Սենատը հաստատել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Քրիստինա Քուինի թեկնածությունը։

Հիշեցնենք, որ Լին Թրեյսին ավարտում է իր առաքելությունը ՀՀ-ում։

Քրիստինա Քուինը 2019թ. զբաղեցրել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնը։

Ավելի վաղ՝ 2016-2019 թթ., նա եղել է Ֆրանսիայում ԱՄն 
փոխդեսպանը և դեսպանատան տնտեսական հարցերով խորհրդականը։

Ընդհանուր հաշվով՝ դիվանագիտական ծառայության է եղել Թաիլանդում, Մեծ Բրիտանիայում, ԵՄ-ում. Ռուսաստանում, Ֆիլիպպիններում։
 

Նմանատիպ նյութեր