211652_close_icon
views-count1242 դիտում article-date 22:17 21-12-2022

ԱՄՆ Սենատը հաստատել է Լին Թրեյսիին Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը դեկտեմբերի 21-ին հաստատել է Լին Թրեյսիին Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Վեսրջինիս թեկնածությունն այս տարվա սեպտեմբերին առաջադրել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Թրեյսիի թեկնածությանը կողմ է քվեարկել 93 օրենսդիր, դեմ՝ 2 սենատոր։

Դեմ քվեարկած սենատորներից Ռենդ Փոլը (Կենտուկի նահանգից) ավելի վաղ արգելափակել էր Ուկրաինային միջոցներ հատկացնելու քվեարկությունը։

«Սխալ է Ռուսաստան դեսպան ուղարկելը, որն աջակցում է Ուկրաինային և Վրաստանին ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկելուն»,- գրել է նա թվիթերում քվեարկության ժամանակ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանում ՀՀ դեսպանի պաշտոնին հրաժեշտ տված Լին Թրեյսին տեսաուղերձով նշել է, որ Հայաստանից իր հետ տանում է հիշողություններ, որոնք ընդմիշտ կապրեն իր հոգում։

Նմանատիպ նյութեր