10746 դիտում
15:46 16-12-2022
Հաշված ամիսների ընթացքում ՀՀ կառավարության շնորհիվ Գագարին բնակավայրի միջնակարգ դպրոցում իր դռները կբացի միջազգային չափանիշներին համապատասխան նոր կառուցվող մարզադահլիճը
Ամիսներ առաջ Սևան խոշորացված համայնքի Գագարին բնակավայում ընթացք տրվեց Գագարինի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի կառուցման աշխատանքներին։ Այժմ շենքն ամբողջությամբ ապամոնտաժվել է բոլորովին նորը կառուցելու նպատակով։
Աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի միջոցներով։
Ըստ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչի՝ մարզադահլիճում չեն եղել
համապատասխան պայմաններ ֆիզկուլտուրա առարկան ըստ պետական չափորոշչի անցկացնելու համար, մարզադահլիճը չի ունեցել ջեռուցում, և ձմռան ամիսներին երեխաները ֆիզկուլտուրա առարկան անցկացրել են դասասենյակներում։
Մարզադահլիճի կառուցման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը տրամադրվել է 245 միլիոն դրամ։
Այժմ շարունակվում են մարզադահլիճի կառուցման աշխատանքները։ Այն վերջնական շահագործման կհանձնվի 2023 թվականին։
Նյութը՝ Մերի Հակոբյանի