211652_close_icon

Հաշված շաբաթներ հետո աբովյանցիները հերթական նվերն են ստանալու Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի կողմից, ում մտահղացմամբ կառուցվում է միջազգային չափանիշներին համապատասխան թենիսի 2 կորտ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

views-count2716 դիտում article-date 11:45 19-04-2025
Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի մտահղացմամբ արդեն վերջնականապես կյանքի են կոչվում Աբովյանում միջազգային չափանիշներին համապատասխան թենիսի կորտերի կառուցման աշխատանքները։

Հաշված շաբաթներ հետո թենիսի կորտերը իրենց դռները կբացեն աբովյանցիների համար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատանքներին անակնկալ հետևում է Աբովյանի քաղաքապետ Է․ Բաբայանը, իսկ աշխատանքները կատարվում են բարձր մակարդակի, աշխատակիցները ցուցաբերում են սրտացավ մոտեցում ու անգամ շաբաթ-կիրակի օրերին աշխատանքները չեն դադարում։ Արդեն թենիսի 2 կորտերի հարևանությամբ տեղադրվում են սանհանգույցները, լոգարանները, տարածքը ամբողջությամբ արդեն լուսավորվում է արտաքին լուսավորության լեդերով, տեղադրվել են նստարանները։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, վերջին տարիներին Աբովյան խոշորացված համայնքը՝ քաղաքապետ Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ, իր թիմով իրենց առջև խնդիր են դրել և այն բարձր պատասխանատվությամբ առաջ են տանում, ինչի շնորհիվ Աբովյան քաղաքում ստեղծվում են խաղահրապարակներ, կանաչ գոտիներ, ապամոնտաժվել և շարունակվում են ապամոնտաժվել երկար տարիներ տեղադրված ապօրինի ավտոտնակներ, բենզալցակայաններ, փոխարենն այդ հատվածներում տնկվում են ծառեր և ստեղծվում զբոսայգիներ։

Առաջիկայում Աբովյանի քաղաքապետարանի հարևանությամբ իր դռները կբացի Կոտայքի մարզում իր նմանը չունեցող թենիսի կորտեր (մարզադաշտ)։

Այդ տարածքը, որտեղ անգամ հանգստի օրերին աշխատանքներ էին կատարվում, գտնվում էր անբարեկարգ վիճակում ու Է. Բաբայանի մտահղացմամբ որոշվեց, որ աբովյանցիները  նույնպես պիտի ունենա թենիսի կորտեր և ամենահարմար վայրը որոշվեց քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող այդ հատվածը, ու մարդիկ գործի անցան։

2 թենիսի կորտերն էլ ունենալու են սանհանգույցներ, լոգարաններ, ամբողջ տարածքը լուսավորվելու է արտաքին լուսավորմամբ՝ լեդերով, արդեն տեղադրվել են նստարանները, իսկ հարևանությամբ էլ տնկվել են ծառեր։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր