211652_close_icon
views-count41997 դիտում article-date 17:34 16-12-2022

Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Արտակ Հովակիմյանն ապացուցեց, որ ինքը կանգնած է բնակչի թիկունքին ու հանրային տարածքում ժամերի ընթացքում կառուցված «Սադերի Մանչի» ապօրինի կառույցը ապամոնտաժվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այն, որ վերջին ամիսներին մայրաքաղաքի որոշ վարչական շրջաններում ակտիվ պայքար է տարվում ապօրինի կառույցների ապամոնտաժման, գաղտագողի նորերի կառուցման վերացման ուղղությամբ, անհերքելի փաստ է։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, դեկտեմբերի 16-ին, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի աշխատակազմում տեղեկություններ էին ստացվել, որ գիշերը ժամերի ընթացքում Մինաս Ավետիսյան 6/2 հասցեում քաղաքացին երկաթե  և քարե մատերիալներով ավտոտնակ է կառուցում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վաղ առավոտյան դեռ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում հերթական խորհրդակցությունը չսկսած՝ թաղապետի գլխավորությամբ կոմունալ ու կանաչապատման բաժինների ծառայողները ժամանում են նշված վայր՝ իրենց հետ բերելով նաև հատուկ տեխնիկա։

Թաղապետարանի աշխատակիղները հորդորում են ապօրինի կառուցողին, որպեսզի ոչ միայն դադարեցնի, այլև ապամոնտաժի ու նախկին տեսքին բերի նշված վայրը։ Իսկ կառուցապատողը, ով Զեյթունում հայտնի «Սադերի Մանչն» է, սկսում է թաղապետի ու աշխատակիցների «ականջներին լապշա կախել», թե «հեսա քաղաքապետի մակարդակով հարցերը կլուծեմ. շինությունս պետք է ավարտին հասցնեմ»։ 

Թաղապետ Ա. Հովակիմյանը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, այն է՝ զոռբայությամբ ու օրենքներ խախտելով ու շրջանցելով ոչ մի ապօրինություններ չպետք է կատարեն, հանձնարարում է, որպեսզի արդեն գործի դրվի տեխնիկան։ Հաշված րոպեների ընթացքում անօրինական եղանակով մի ժամում վեր խոյացած ավտոտնակը հավասարեցնում են հողին։

Բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին. «Գիշերը թխկոց-շխկոցի տակ տեսնենք, որ գարաժ են սարքում։ Ասինք՝ էս ո՜ւր ա հասել էս պետությունը. լրիվ անարխիա է։ Ժամերի ընթացքում տեսանք՝ արդեն պատերն են շարել այնպիսի վայրում, որտեղ օրենքը թույլ չի տալիս, քանի որ այն հանրային սեփականություն է։ Ճիշտն ասած, մտածեցինք, որ եթե անում է, ուրեմն վերևներից դաբռո են տվել՝ առաջնորդվելով «հին ու բարի ժամանակներին» ավանդույթ դարձած ձևով՝ «դու գիշերը կառուցի, մենք առավոտը թույլտվությունը կտանք»։ Բայց մեծ եղավ բոլորիս զարմանքը, երբ տեսանք, որ տրակտորով, բանվորներով էկել են ու քանդում են անօրինական կառուցվող շինությունը, ու երբ տեսանք, որ այդ ամենը կատարվում է թաղապետի կարգադրությամբ ու նրա գլխավորությամբ, հասկացանք, որ իրոք մեր վարչական շրջանում իրավիճակ է փոխվել։ Չես կարող հանրային վայրը զոռբայությամբ քեզնով անես՝ չպահպանելով ոչ մի անվտանգության կանոններ։ Իմացանք նաև, որ թաղապետը հանձնարարել է նաև, որպեսզի այդ վայրում ծառեր տնկվեն ու ստեղծվի կանաչ գազոն։ Ողջունում ենք մեր թաղապետի այդ համարձակ քայլն ու վստահ ենք, որ սա դաս կլինի բոլոր այն զոռբաներին, ովքեր իրենց վեր կդասեն օրենքից»։
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 185+
185+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր