23281 դիտում
09:59 26-11-2024
Դավիթաշենի թաղապետն ապացուցեց, որ ինքը կանգնած է բնակչի թիկունքին. նրա միջամտության շնորհիվ 1-ին թաղամասում հակասանիտարական վիճակին վերջ տրվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
Երեկ՝ նոյեմբերի 25-ին, Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանի գլխավորությամբ Դավիթաշեն վարչական շրջանի կոմունալ բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Ներսիկ Գալստյանի գլխավորությամբ, համագործակցելով «Վեոլիա ջուր» ընկերության հետ, կարճ ժամանակում կարողացան «Վեոլիա ջրի» կողմից բերված հատուկ տեխնիկայի միջոցով դադարեցնել Դավիթաշեն 1-ին թաղամասի 45 և հարակից շենքերի բակում գործող ֆուտբոլի դաշտի և դրա տակ քաղաքացիների ավտոտնակները ողողած կեղտաջրերի հեռացման խնդիրը։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչական շրջանի ղեկավարն անձամբ էր հետևում աշխատանքներին և հենց նրա օպերատիվ գործողությունների շնորհիվ խնդիրը կարգավորվեց։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 24-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանում:
Մոտ 10 ժամից ավելի բնակիչները ահազանգել էին Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբետ Հովասափյանի աշխատակազմ և «Վեոլիա ջուր» և խնդրել էին, որպեսզի լուծվի մի քանի օր շարունակ Դավիթաշեն 1-ին թաղամասի 45 և հարակից շենքերի բակում գործող ֆուբոլի դաշտի և դրա տակ օգտագործվող քաղաքացիների ավտոտնակները ողողած կեղտաջրերի հարցը:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասել էին.
«Քանի օր է՝ էս վիճակն է, բոլոր պատկան մարմիններին տեղեկացրել ենք, «Վեոլիա ջուրը» արդեն անգիր արած նույն խոսքերն է ասում՝ «խնդրին տեղյակ ենք, տեխնիկան ազատ չի, որ ազատվենք, կմոտենանք» ու արդեն քանի օր է՝ իբրև թե մոտենում են:
Երևանի քաղաքապետարան ու Դավիթաշենի թաղապետարան էլ ենք դիմել, եթե թաղապետարանից թաղապետ Ա. Հովասափյանի գլխավորությամբ ժամանել ու տեղում ծանոթացել են խնդրին և խոստացել, որ «Վեոլիա ջրին» կպարտավորեցնեն աշխատանքները սկսել, ապա քաղաքապետարանից պատասխանել են, թե դա մեր իրավասության մեջ չէ:
Ամբողջ տարածքն արդեն գարշահոտություն է տիրում. կեղտաջրերի բարձրությունը ավտոտնակների մոտ հասնում է 15-30 սմ-ի ու դեռ կեղտաջուրը անխնա հոսում է:
Վթարումները կանոնավոր կատարում ենք, «Վելոիա ջրին» պարտք չունենք, բայց փոխարենը «Վելոիա ջրից» ստանում ենք 0 դրական աշխատանք:
Հիմա գիշեր ա, թաղապետի հանձնարարականով կոմունալից նորից կգան, բայց իրենք ինչ պիտի անեն, էն որ ասում ա՝ շան գլուխը թաղված ա որտեղ որ պետք ա, իրանք մեզնից լավ գիտեն. պետք է «Վելոիա ջրին» պարտավորեցնեն, որ գործ անի, ոչ թե ամեն անգան փափուկ բարձ դնի գլխներիս տքակ:
Եթե հարցը չլուծվի, ֆուտբոլի դաշտը փլվելու ա, հետո ասելու են երեխաներին ապահովում ենք, խաղահրապարակներով, ֆուտբոլի դաշտերով, բա հեսա աչքներիս դեմը կեղտաջրերի գրշահոտության հետևանքով դաշտը փլվելու է, հիմա գոնե հետևություններ անեն»:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+