1436 դիտում
20:51 18-12-2022
Ադրբեջանցիները չհասկացան, որ այս շրջափակումը մեզ ավելի ուժեղ է դարձնում. պետնախարարը հանդիպում է ունեցել Մարտունիում
Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ այսօր այցելել է Մարտունի, Արցախի հերոս Արթուր Աղասյանի անվան մշակույթի պալատում հանդիպում ունեցել բնակիչների հետ: Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Պետնախարարը կարևորել է Արցախի համար բարդ ու ճգնաժամային այս իրավիճակում բնակչության հետ կապը՝ ընդգծելով, որ այն հաղթահարելու այլ տարբերակ, քան համախմբվելն է, չկա: Այդ գիտակցումով են նախաձեռնվել Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ համատեղ այս հանդիպումները՝ փոխանցելու համար Արցախի կառավարության և խորհրդարանի միակամությունը:
Հանդիպմանը պետնախարարը և պատգմավորները հիմնականում լսել են բնակիչների մտահոգությունները, պատասխանել նրանց բազմաթիվ հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են Արցախի անվտանգությանը, սուբյեկտայնությանը, Ադրբեջանի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակին, դրա հաղթահարման ուղիներին: «Նրանք չհասկացան, որ այս շրջափակումը մեզ համախմբում է, և մենք ավելի ուժեղ ենք դառնում։ Իրենք հիմա են միայն հասկանում, որ մեզ ուժ տվեցին։ Այս շրջափակման շնորհիվ մենք հասկացանք, թե ինչքան կարևոր է, որ կողք կողքի լինենք։ Կան ծրագրված քայլեր, գործը արվում է, ընդ որում՝ և՛ երևացող, և՛ չերևացող»,- ընդգծել է պետնախարարը։
Նա նշել է, որ շրջափակումով պայմանավորված խնդիրները հնարավոր է հաղթահարել միայն կազմակերպվածությամբ և կարգապահությամբ՝ ընդգծելով, որ կառավարությունը, և անձամբ ինքն ամեն ինչ անելու են թափանցիկ աշխատելու և ժողովրդի հավատն ու վստահությունը վերականգնելու համար: Հանդիպման մասնակից մարտունեցիները նույնպես վստահեցրել են, որ չեն պատրաստվում ընկրկել դժվարությունների առջև և պատրաստակամ են իրենց կողմից ամեն ինչ անել՝ դիմակայելու հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին:

Նմանատիպ նյութեր
12502 դիտում
22:44 08-06-2017
Լիոնել Մեսի. Ռոնալդուի հետ մրցակցությունը մեզ միայն ավելի ուժեղ է դարձնում
2016 դիտում
09:43 24-04-2019
Միասնությունն է մեզ դարձնում ավելի ուժեղ ու հաստատակամ. Արցախի նախագահի ուղերձը
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»