34089 դիտում
11:01 19-12-2022
Հակասանիտարական վիճակ ՀՀ ազգային հերոսի անվան դպրոցի բակում․ կեղտաջրերը ողողել են ողջ տարածքը, հասնելով մինչև թաղապետի քթի տակ․ պարեկների շնորհիվ՝ սառած կեղտի հատվածում կանխվել են ավտովթարներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 3 օր է, SHAMSHYAN.com-ը Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում գործող ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցում սովորող աշակերտների ծնողներից, դպրոցին հարակից բազմաբնակարանային շենքերի բնակիչներից ահազանգեր է ստանում, որով քաղաքացիներն իրենց մտահոգությունն են հայտնում, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Մհերյանի քթի տակ, Վեոլիա Ջրի սխալ ու ոչ օպերատիվ գործողությունների արդյունքում տարածքում տիրում է գարշահոտություն։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դպրոցի հարևանությամբ կոյուղաջրերը դուրս են գալիս խցանված դիտահորից և անարգել ողողում ոչ միայն դպրոցի ողջ շրջակայքը, այլև հոսում ու հասնում են մինչև Գայի պողոտա, անցնելով Նոր Նորքի թաղապետարանի առջևով մինչև մի քանի կիլոմետր։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «3 օր է դպրոցի ողջ տարածքում գարշահոտություն է տիրում, 3 օր է զանգահարում ենք Վեոլիա Ջուր, քաղքապետարանի թեժ գիծ, սակայն ոչ մի դրական արդյունք։ Կեղտը այնպես է ողողել ողջ տարածքը, որ արդեն դարձել է սահադաշտ։ Անգամ մի քանի ավտոմեքենաներ են բախվել։ Միակ սփոփանքն այն է, որ գոնե զոհեր ու վիրավորներ չկան։
Թե քաղապետարանից, թե թաղապետարանից, թե Վեոլիա Ջրից ոչ մի դրական պատասխան։ Ասես՝ նույն բառերը, բերանները ջուր առած՝ պատասխանում են՝ «Հայտը գրանցված է, խումբը կմոտենա»։ Բայց աչքներիս՝ էդ խումբը Խաչատուր Աբովյանի մարդիկ են երևի։ Դուրս են եկել, ու չկան։
Մեր խնդրանքներին միայն օպերատիվորեն արձագանքել են Երևանի պարեկները։ Թաղապետրանն ու Վեոլիա Ջուրը ջայլամի քաղաքականություն են վարում, ոչ գվվում են ոչ բվվում։ Էն որ ժողոովուրդն ասում է՝ եղունգ ունեց գլուխդ քորի։ Առաջնորդվելով այդ սկզբունքով, տեսանք, որ մոտակայքում Երևանի գնդի պարեկները ծառայություն են կատարում։ Դիմեցինք նրանց օգնությանը, ովքեր 2 օր է նշված հասցեում ծառայություն են կատարում, ու վարորդներին հորդորում ու զգուշացնում են, որ զգոն լինեն, քանի որ ամեն պահի ավտոմեքենաները սառած կեղտաջրերի մեջ կսահեն ու կբախվեն իրար»։
Պարեկային ծառայության 4-րդ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, նույն գումարտակի 1-ին վաշտի ավագ պարեկ Նարեկ Սուքեյանի, Պետրոս Վահանյանի, Անդրանիկ Հարությունյանի, կրտսեր պարեկ Գևորգ Սարգսյանի կողմից ուժեղացված ծառայություն է կատարվել։
Քաղաքացիներն նշում էին նաև, որ մի քանի ավատոմեքենաներ սառած ճանապարհի պատճառով մեծ դժվարությամբ էին շարժվում։ «Ու բնակիչներս պարեկների հետ դուրս էինք բերում դրանք «շրջափակման» միջից»։
Գ․ Շամշյանը հայտնում է նաև, որ Երևանի քաղաքապետը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը եթե մի քիչ սրտացավ մոտեցում ցուցաբերեն, ապա Վեոլիա Ջրին կպարտադրեն, ընդհուպ՝ ամենախիստ միջոց կիրառելով, որպեսզի խնդիրը հրատապ լուծվի։ Մեր իշխանությունները սիրում են ասել, թե իրենց համար արժեք են ազգային հերոսները, արցախյան բոլոր պատերազմներում նահատակված հայորդիները։ Մինչդեռ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի անվան դպրոցում և դպրոցի դիմաց բացված 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսների հուշաքարի մոտ 3 օր է տիրում է գարշահոտություն, հակասանիտարական վիճակ։
Միթե՞ այս կերպ է պետք պահել ու պահպանել մեր հերսների հիշատակը հավերժացնող վայրերը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+