211652_close_icon
views-count1296 դիտում article-date 15:07 19-12-2022

Ուսանողները պահանջել են ճանաչել Արցախը, Բերձորի միջանցքում ՄԱԿ-ի մանդատով առաքելություն տեղակայել. NEWS.am․ Oragir.News

Ուսանողների կազմակերպած երթը, որը ԵՊՀ-ից հասավ կառավարության շենք, կառավարությանն ներկայացուցիչներին հանձնեց «Երիտարցախ» ուսանողական նախաձեռնությունը պահանջագիրը: Գրում է NEWS.am-ը։

ԵՊՀ ուսանողներից Գուրգեն Դանիելյանը ընթերցեց պահանջագրի տեքստը, որում ասվում է. «Շինծու բնապահպանական նկատառումներ պաշտոնական Բաքուն արդեն 8 օր է արգելափակել է Բերձորի միջանցքը Արցախի 12 հազար բնակիչներին աշխարհի հետ կապող միակ զարկերակը: Նմանօրինակ սադրիչ գործողությունների բուն նպատակը առանց զենքի անմիջական գործադրման, բայց դրա կիրառման սպառնալիքով միջազգային ահաբեկչության շարունակական իրականացումը, ինչպես նաեւ Արցախի բնակչությանը էթնիկ զտման ենթարկելը, ինչը հերթական անգամ ի ցույց է դնում Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը:

Ստեղծված կացությունն ավելորդ անգամ անվիճարկելի է դարձնում այն պարզ իրողությունը, որ արցախահայության անվտանգությունը որեւէ պայմանով հնարավոր չէ երաշխվորել Ադրբեջանի կազմում: Եթե իրավիճակը արագ չկարգավորվի, Արցախի ժողովուրդ կհայտնվի  հումանիտար աղետի սպռնալիքի տակ:

Ստեղծված իրավիճակում «Երիտարցախ» ուսանողական նախաձեռնությունը  ՀՀ իշխանություններից պահանջում է.

-  Հավուր պատշաճի կազմակերպել պաշտոնական միջնորդություն եւ սեղմ ժամկետում ներկայացնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ՄԱԿ-ի կանոնադրությունից բխող կոնկրետ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու առաջարկությամբ: Հարկ է հստակ վերապահում անել, որ այս փուլում այլեւս վերացական մտահոգություններ հայտնելով սահմանափակվելը առնվազն թողտվություն է, որեւէ ազդեցություն չի կարող ունենալ իրադարձությունների վրա եւ հարիր չէ ՄԱԿ-ի կանոնադրական առաքելությանը:

-  Հիմք ընդունելով այդ փուլում իրավաչափ հիմքերով  գործող օրենսդրությանը համապատասխան 1991-ի դեկտեմբերի 10-ի Արցախի անկախության հանրաքվեի որոշումը, ՀՀ ԱԺ քննարկմանը ներկայացնել Արցախի Հանրապետությունը ճանաչելու օրենքի նախագիծ:

- Դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ Արցախում եւ Բերձորի միջանցքում ՄԱԿ-ի մանդատով առաքելություն տեղակայելու պահանջով  եւ հանրային կերպով տալ հստակ քաղաքական դիրքորոշում՝ արդյոք շարունակում եք պնդել, որ Ադրբեջանի կազմում  միջազգային երաշխիքներով հնարավոր է ապահովել արցախահայության անվտանգությունը»:

Oragir.News-ը գրում է, որ «ԵրիտԱրցախ» ուսանողական շարժման անդամները քիչ առաջ իրենց պահանջագիրը ներկայացրեցին կառավարությանը։

Ուսանողուհի Աննա Դարբինյանը կառավարության շենքից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ 5 հոգով են մտել կառավարության շենք, որտեղ նրանց ընդունել է բողոք-դիմումների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը։ «Ստացվեց այնպես, որ ընդունելությունն ավելի ֆորմալ բնույթ էր կրում, պիտի սպասենք արձագանքի, վարչության պետը մեզ հետ չէր կարող բանակցել կառավարության անունից։ Պահանջագիրն ուղարկվել է մի քանի պետական գերատեսչություն, այդ թվում՝ ԱԳՆ։ Հույս ունենք արձագանք կստանանք հավուր պատշաճի, պատրաստ ենք նոր քննարկումների, բանակցությունների, մինչև դրանց ընթացք տրվի ու հասնենք դրանց բավարարմանը»,- նշեց «ԵրիտԱրցախ» նախաձեռնության մասնակիցը։

Նմանատիպ նյութեր