211652_close_icon
views-count1202 դիտում article-date 20:41 19-12-2022

Հիմա զիջել Ադրբեջանին, նշանակում է ճանապարհ բացել նրանց մնացած պահանջների համար. Արգիշտի Կիվիրյան. news.am

Ես բացառում եմ, որ առանց ադրբեջանցիների պահանջները բավարարելու Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բացվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:

«Կամ ադրբեջանցիները պետք է փորձեն իրենց գոնե նվազագույն ծրագրերից ինչ-որ մի բան ստանալ, կամ առնվազն պետք է ստանան խոստում, որ հայկական կողմն այդ պահանջները այս կամ այն ժամկետում կկատարի: Քաղաքականության մեջ, առավել եւս, որ ուժն ու նախաձեռնությունն իրենց ձեռքն է, իրենք չեն հրաժարվի իրենց պահանջներից: Սա հաստատապես երկար ժամանակ պլանավորված, ծրագրված, դերաբաշխված հատուկ օպերացիա է Ադրբեջանի կողմից եւ իրականացվում է այդ երկրի հատուկ ծառայությունների կողմից: Իրենք բաց տեքստով իրենց նպատակներն ասում են՝ նախ, հայկական կողմից պոկել այն, ինչն իրենք անվանում են «Զանգեզուրի միջանցք», երկրորդը, պոկել խաղաղության պայմանագիր, որտեղ Արցախի հարցը կմատուցվի որպես Ադրբեջանի ներքին հարց, եւ նվազագույն ծրագիրը՝ Լաչինի միջանցքի վերահսկողություն եւ հանքի վերահսկողություն»,-ասաց Կիվիրյանը:

Նա նկատեց, որ հիմա փաստացի, ադրբեջանցիները փակ պահելով Լաչինի միջանցքը եւ առանձին դեպքերի համար բացելով, իրականացնում են այդ միջանցքը վերահսկելու գործառույթ. «Ինչ վերաբերում է հանքերին, այստեղ նպատակը Արցախի ներքին հարցերի մեջ մտնելն է: Ադրբեջանն ասում է՝ սա իմ տարածքն է, ես իրավունք ունեմ մտնել, ստուգել: Հիմա նրանք պետք է կամ փորձեն կյանքի կոչել իրենց նվազագույն ծրագիրը, կամ ստանան ծանրակշիռ խոստումներ հայկական կողմից, կամ ռուսական կողմի միջնորդությամբ երաշխավորված, թե հայկական կողմն ինչ ժամկետներում է դրանք իրականացնելու»,-ասաց քաղաքական վերլուծաբանը:

Նրա ներկայացմամբ, ըստ ռուսական կողմի տարածած հայտարարության, իրենք սպասում են, որ հայկական կողմը իր կարծիքն արտահայտի. «Այս պահանջների կատարումը կբերի նրան, որ ոչ միայն ադրբեջանցիները հետ չեն կանգնի հաջորդ պահանջներից, այլեւ արդեն ուժեղացած դիրքերից կսկսեն մնացած իրենց պահանջները: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր