211652_close_icon
views-count1369 դիտում article-date 20:39 20-12-2022

Քննարկվել են ինֆրաձայնային կայանների տեղադրման, նոր սեյսմիկ կայանների տրամադրման և սեյսմիկ վտանգի գնահատման ոլորտում գիտական համագործակցությունների վերաբերյալ հարցեր

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանն ընդունել է Երևանի Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայությանը կից ծրագրերի պատասխանատու Մայեդր Բլոկին և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության խորհրդական Քրիստոֆ Քացախյանին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը։

Խորհրդական Քրիստոֆ Քացախյանը ներկայացրել է ՍՊՏԾ ՊՈԱԿ-ի և Ֆրանսիայի Ատոմային և այլընտրանքային էներգիայի կոմիսարիատի շրջակա միջավայրի վերահսկողության և վերլուծության դեպարտամենտի միջև առկա համագործակցության շրջանակներում 5-րդ կամավոր Մայեդր Բլոկին, որը մասնակցում է ՊՈԱԿ-ի և դեպարտամենտի համատեղ աշխատանքներին։

Արտյուշ Գրիգորյանը ողջունելով Մայեդր Բլոկին՝ հույս է հայտնել, որ հետագա համատեղ աշխատանքը կլինի բեղում և կտա իր ցանկալի արդյունքները։

Կողմերը քննարկել են նաև ինֆրաձայնային կայանների տեղադրման, նոր սեյսմիկ կայանների տրամադրման և սեյսմիկ վտանգի գնահատման ոլորտում գիտական համագործակցությունների վերաբերյալ մի շարք հարցեր։

Հայ և ֆրանսիացի գործընկերները պայմանավորվածություն են ձեռք բերել իրականացնել վերապատրաստման դասընթացներ, որի շրջանակներում ֆրանսիացի մասնագետները կայցելեն Հայաստան։

Նմանատիպ նյութեր