2208 դիտում
13:51 27-05-2016
Նոր թվային սարքերը կբարձրացնեն Սեյսմիկ վտանգի գնահատման հուսալիությունը և երկրաշարժերի կանխատեսման հնարավորությունը
Օրերս ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության հիդրոերկրադինամիկական դիտակայանները համալրվեցին նոր թվային չափիչ սարքերով՝ շնորհիվ ԱԻ նախարարության և Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ/UNDP) միջև ձևավորված համագործակցության և ՄԱԶԾ-ի ֆինանսական աջակցության: Արդիական թվային չափիչ սարքերի միջոցով չափվում են ստորգետնյա ջրի մակարդակը, ջրի ջերմաստիճանը և հորատանցքում մթնոլորտային ճնշումը, իսկ չափված տվյալներն իրական ժամանակում ստացվում և մշակվում են տվյալների հավաքման կենտրոնում: Դրանցով արդեն արդիականացվել են Մեծամոր, Այգեպատ, Գետափ, Կարճաղբյուր, Ձորաղբյուր, Սևան և Քուչակ ՀԵԴ կայանները: Կարդիականացվեն նաև մյուս 7 հորատանցքերի սարքավորումները:
Սեյսմիկ վտանգի հուսալի գնահատումը, իսկ հետագայում՝ երկրաշարժերի կանխատեսումը կարևորագույն խնդիր է Հայաստանի Հանրապետության համար: Դրա լուծման համար գործնական մեծ նշանակություն ունեն ստորգետնյա ջրերի մակարդակի փոփոխության ուսումնասիրությունները` ուղղակի կապված լինելով երկրակեղևի լարվածա-դեֆորմացիոն վիճակի հետ: Մասնագետները, առանձնահատուկ տեղ տալով այս փոփոխությունների դիտարկումներին, փորձում են դրանց միջոցով կանխատեսել երկրաշարժերը: Այդ նպատակին են ծառայում Հայաստանում փորված հատուկ հորատանցքերը:
Սեյսմիկ պաշտպանության ծառայության Ազգային դիտացանցում այսօր գործում է 14 հիդրոերկրադինամիկական (ՀԵԴ) կայան (հորատանցք): Արդիական է դառնում դիտակայանների աշխատանքի որակական բարելավման խնդիրը, քանի որ ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման և ուժեղ երկրաշարժերի կանխատեսման գործառույթի հիմքում դրված է դիտակայաններից ստացվող տվյալների հավաստի լինելը:
Նմանատիպ նյութեր
6624 դիտում
23:18 13-02-2018
Հայաստանում տեղադրված եզակի թեքաչափը մեծ առաջընթաց է երկրաշարժերի կանխատեսման բնագավառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1112 դիտում
12:06 26-08-2014
ԱԻՆ-ում քննարկվել են պատվարների սեյսմիկ գնահատման խնդիրները
Այս բաժնից
703 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
721 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»