38646 դիտում
23:57 20-12-2022
Խոշոր ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել են Mercedes CԼՏ-ն ու Mercedes C180-ը, վերջինս գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։25-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել են 63-ամյա Ռոբերտ Ս-ի վարած Mercedes C180 մակնիշի և 28-ամյա Գագիկ Ա-ի վարած Mercedes CLՏ 550 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն բախման հետևանքով Mercedes C180-ը գլխիվայր շրջվել է՝ մասամբ հայտնվելով ճանապարհի մեջտեղում։
Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են նշված ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու քաղաքացիների օգնությամբ դարձի բերել այն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Սամվել Կոստանդյանն ու պարեկ Հայկ Բարսեղյանը։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. նրանք եղել են սթափ։
Վթարի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում։
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Լուսանկարները՝ Զոհրաբ Բադոյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+