20611 դիտում
01:18 04-08-2014
Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում ԱՄՆ դեսպանատան դիմաց. Mercedes-ը գլխիվայր շրջվել է. դեպքի վայրում ՀՀ վարչապետը ասել է. Փառք Աստծո տուժածներ չկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ օգոստոսի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Կասյան փողոցի 4-րդ շենքի բնակիչ Ռուբեն Պետրոսյանը վարելով Mercedes մակնիշի 33 UD 612 համարանիշի ավտոմեքենան Ծովակալ Իսակովի պողոտայում ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ բախվել է ճանապարհի բաժանարար գոտու երկաթբետոնե սյանը և գլխիվայր շրջվել:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Վթարի մասին տեղեկացվել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ վթարի վայր են ուղարկվել ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողները ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Ահմադի Շարոյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի վայրում օպերատիվ էին գործում Երևանի ՃՈ աշխատակիցները և տարածքից հեռացնում էին հետաքրքրասեր քաղաքացիներին, որպեսզի խցանում տեղի չունենա:
Խցանման մեջ էր հայտնվել անգամ ՀՀ վարչապետին սպասարկող ծառայողական BMW մակնիշի 001 LL 01 համարանիշի ավտոմեքենան և հավաքվածները ասում էին, որ այդ պահին ավտոմեքենայում է եղել վարչապետը, ով իմանալով, որ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, Փառք Աստծուն ասելով հեռացել է:
Նախնական տվյալներով Mercedes մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 4.000.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր:
Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր 155.000 - 200.000 դրամ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+