1094 դիտում
15:14 21-12-2022
Հիմա ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկվում է մամուլի հաղորդագրության տեքստը. ԼՂ հիմնախնդիրը կրկին միջազգայնանում է. Ռուբինյան․ NEWS.am
Շատ դրական եմ գնահատում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, շատ հաջող նիստ էր եւ ըստ էության, բոլոր երկրների ներկայացուցիչները ֆիքսեցին, որ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը պետք է դադարի եւ կոչ արեցին Ադրբեջանին հավատարիմ մնալ նոյեմբերի 9-ի հայտարարության այն դրույթին, ըստ որի Լաչինի միջանցքը պետք է ապահովի անխափան կապ Հայաստանի եւ Արցախի միջեւ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Գրում է NEWS.am-ը։
«Դուք գիտեք, որ երեկ նիստի սկզբում ներկայացվեց, որ կա մամուլի հաղորդագրության նախագիծ, որը պետք է քննարկվեր: Իմ տեղեկություններով այն հիմա քննարկման փուլում է, կտեսնենք՝ ինչ արդյունքներ կլինեն: Դա մի տեքստ է, որը կարող է լինել միայն կոնսենսուսով»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հայտարարությանը, թե իրենք չեն փակել միջանցքը, երրորդ երկրներն են շահագրգռված դրանում, ում նկատի ունի Բաքուն, Ռուբինյանն ասաց. «Նկատի ունի Ռուսաստանին: Դա ադրբեջանական կեղծ պրոպագանդիստական թեզ է, որը նրանք օգտագործում են տարբեր հարթակներում: Այս անգամ դա ՄԱԿ-ի Ախ-ում ասվեց, դրա համար երեւի ուղիղ չասացին, որ Ռուսաստանին են մեղադրում: Ուրիշ հարթակներում նրանք բացեիբաց դա ասում են, ինչը, բնականաբար, չի համապատասխանում իրականությանը: Լաչինի միջանցքը ապօրինաբար արգելափակել են ադրբեջանցիները եւ Ադրբեջանը»:
Ռուբինյանը ճիշտ չհամարեց 44-օրյա պատերազմի ժամանակ միջազգային հանրության հնչեցրած կոչերը համեմատել վերջին օրերին միջազգային հանրության կոչերի հետ. «Այս համատեքստում եւ նաեւ սեպտեմբերին Հայաստանի դեմ ուղղված ագրեսիայի համատեքստում այդ կոչերը շատ ավելի հստակ են, հասցեական են եւ շատ ավելի կոշտ են: Մենք պետք է փորձենք միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա հնարավորինս մեծացնել: Ես կարծում եմ՝ երեկվա նիստից ակնհայտ դարձավ, որ այդ ճնշումն իրապես մեծացել է եւ մեծանում է, որովհետեւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կրկին միջազգայանանում է: Դա Ադրբեջանի ապօրինի քայլերի արդյունքն է: Դուք տեսաք, որ բոլոր երկրների ներկայացուցիչներն օգտագործում են Լեռնային Ղարաբաղ անվանումը՝ ի հեճուկս Ադրբեջանի պնդումների, բոլորը ֆիքսում էին մոյեմբերի 9-ի հայտարարության կարեւորությունը եւ դրա մեջ պարփակված պայմանավորվածությունները պահելու կարեւորությունը, Լաչինի միջանցքը եւ դրա կարգավիճակը: Պետք է մեծացնել ճնշումը»,-ասաց Ռուբեն Ռուբինյանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
1664 դիտում
11:37 02-04-2019
Մի հաղորդագրության պատմություն. վարչապետի մամուլի ծառայության խմբագրած հայտարարությունը. «168 ժամ»
54105 դիտում
23:37 12-12-2020
ՔՊ նիստում քննարկվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը․ քննարկվում է երկու հնարավոր թեկնածուի անուն. 168.am
Այս բաժնից
934 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին
991 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
706 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում