1115 դիտում
14:43 22-12-2022
Արգենտինայի Սենատի անդամները Ադրբեջանին կոչ են անում պահպանել եռակողմ հայտարարությունների դրույթները
Արգենտինայի Սենատի անդամ Գիլերմո Անդրադան Թվիթերի իր միկրոբլոգում դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը:
«Հայաստանի Հանրապետության հետ Արգենտինայի Սենատի բարեկամության խմբի անդամները մերժում են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը և հակամարտության շուտափույթ և խաղաղ կարգավորման կոչ են անում, ինչը կկանխի հազարավոր ընտանիքների տառապանքները»,- նշել է սենատորը:
Անդրադան հրապարակել է Սենատի քվեարկությանը ներկայացվող հայտարարության տեքստը, որում Ադրբեջանին կոչ է արվում պահպանել եռակողմ հայտարարությունների դրույթները, խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով՝ առանց բնակչությանը վնաս հասցնելու:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
703 դիտում
12:10 17-10-2024
Վեց մարդ կորել է Ղրղզստանում ձնահյուսի պատճառով
625 դիտում
11:25 17-10-2024
Իսրայելը Գազայի հյուսիս բաց է թողել հումանիտար օգությամբ 50 բեռնատար
1045 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը