211652_close_icon
views-count970 դիտում article-date 10:53 24-09-2023

ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել խաղաղ բնակիչներին և պահպանել Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքները հարգելու իր պարտավորությունները. Պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ Այս մասին ասվում է Պետքարտուղարության հաղորդագրությունում, որը տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի արդյունքներով, գրում է Tert.am-ը:

«Պետքարտուղարը հայտնել է Միացյալ Նահանգների խորը մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել խաղաղ բնակիչներին և պահպանել Լեռնային Ղարաբաղի բնակիչների մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները հարգելու իր պարտավորությունները, ինչպես նաև ապահովել իր զորքերի համապատասխանությունը միջազգային մարդասիրական իրավունքին», - ասվում է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր