1724 դիտում
13:15 23-12-2022
«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական ծրագրի ֆինանսավորումը կավելանա
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ իրականացվող «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում 2022 թվականին (դեկտեմբերի 1-ի դրությամբ) սուբսիդավորվել է 787 ընտանիք` 227-ը՝ Երևանից, 560-ը՝ ՀՀ մարզերից։
ԿԳՄՍՆ-ն հայտնում է, որ Ծրագիրը մեկնարկել է 2010 թվականին. այս ընթացքում ՀՀ պետական բյուջեից շարունակական սուբսիդավորում է տրվել 5574 ընտանիքի` ներառյալ 2022 թվականի ընտանիքների թիվը:
2022 թվականի պետական բյուջեից «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի ֆինանսավորումը կազմել է 1 մլրդ 737 մլն 500 հազար դրամ։ Նախատեսվում է, որ ծրագրի պետական ֆինանսավորումը 2023 թ.-ին կկազմի 2 մլրդ 64 մլն 900 հազար դրամ։
Համեմատության համար նշենք, որ նախորդ երկու տարիներին «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի սուբսիդավորման նպատակով ՀՀ պետական բյուջեից փաստացի հատկացված գումարը կազմել է համապատասխանաբար 1 մլրդ 351 մլն 398 հազար 460 դրամ՝ 2021 թվականին և 1 մլրդ 146 մլն 929 հազար 700 դրամ՝ 2020 թվականին։

Նմանատիպ նյութեր
11375 դիտում
23:21 27-08-2018
Կառավարությունն առաջարկում է փոփոխել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի որոշ պայմաններ
7273 դիտում
19:48 15-06-2018
Պաշտպանության նախարարությունում քննարկվել են «Մատչելի բնակարան զինծառայողին» ծրագրի մանրամասները
Այս բաժնից
697 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
523 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին