211652_close_icon
views-count1084 դիտում article-date 23:14 23-12-2022

ՀՀ նախագահը խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզպետարանում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Շիրակի մարզպետարանում այսօր անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի, Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի մասնակցությամբ։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։

Քննարկվել են Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի զարգացմանն ուղղված հաջորդ տարվա ծրագրերը։ Շիրակի մարզպետի կողմից առաջարկ է արվել համատեղ աշխատանքով կյանքի կոչել Գյումրու պատկերասրահի և համերգասրահի ծրագիրը։

Նմանատիպ նյութեր