64759 դիտում
15:47 24-12-2022
Ողբերգական դեպք Լոռու մարզում․ սեփական տան ննջասենյակում հայտնաբերվել է կնոջ դի․ ժամանել է Լոռու մարզի ոստիկանապետը․ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում «Տաշիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նորաշեն գյուղի տներից մեկը, որպեսզի օգնություն ցուցաբերի այնտեղ գտնվող քաղաքացուն, սակայն դռան և հեռախոսազանգերին քաղաքացին չի արձագանքել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տաշիրի ոստիկանները դիմել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատ, որտեղից ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի մուտքի դուռը։ Մտնելով ներս, ննջասենյակի հատակին հայտնաբերվել է տանտիրուհու՝ 83-ամյա Սեդա Մ․-ի դին։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանի և ոստիկանության Տաշիրի բաժնի պետ Արամ Չթչյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+