211652_close_icon
views-count1139 դիտում article-date 09:43 26-12-2022

«Մենք բարոյական իրավունք չունենք ապրելու, եթե չպայքարենք մեր իրավունքների համար»․ Առուշ Առուշանյան. aravot.am

Aravot.am-ը գրում է. «Այսուհետ Գորիսից Ակներ  բնակիչները կարող են երթեւեկել նորոգված, ասֆալտապատ ճանապարհով։ Անցած տարի նորոգվել էր ճանապարհի մի մասը, իսկ այս տարի այն հասցվեց իր վերջնագծին։

Նորոգումը արժեցել է 450 մլն դրամ։ Այն  իրականացվել է սուբվենցիոն ծրագրի արդյունքում․ պետության համաներդրումն այստեղ 45 տոկոս է։ Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ ճանապարհի հանդիսավոր բացումը։  

Ակներ բնակավայրում Գորիսի համայնքապետարանի եւ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի համատեղ ուժերով խաղահրապարակ բացվեց։

Ի դեպ, սա համատեղ ծրագրի շրջանակում՝  թվով 9-րդ խաղահրապարակն է տեղադրվում Գորիս համայնքում:



Օրը տոնական էր նաեւ Վերիշեն բնակավայրում․ այստեղ էլ հիմնանորոգվել էր մանկապարտեզը։ Նախակրթարանի հիմնանորոգման աշխատանքները սկսվել էին ամիսներ առաջ եւ «Փարոս» հիմնադրամի աջակցությամբ ընթացել մի քանի փուլով։   «Ֆոքըս օն չիլդրեն նաու» բարեգործական կազմակերպության միջոցներով նոր գույք է ձեռք բերվել։ Հիմնանորոգումից հետո  նոր խմբեր կբացվեն մանկապարտեզում ու   Ակներ, Վերիշեն բնակավայրերի մոտ 50 երեխա կհաճախեն այստեղ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր