211652_close_icon
views-count1310 դիտում article-date 14:41 28-12-2022

Զախարովան հարկ չի համարում արձագանքել ՄԱԿ ԱԽ-ից Ռուսաստանին դուրս թողնելու կոչին

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե հարկավոր չէ որևէ կերպ արձագանքել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից Ռուսաստանի Դաշնությանը բացառելու՝ պաշտոնական Կիևի կոչին:

«Ոչինչ մի արեք: Սա հենց այն դեպքն է, երբ շունը հաչում է, իսկ քարավանը՝ գնում»,- այսօր ասել է նա Sputnik ռադիոկայանի եթերում՝ պատասխանելով հարցին, թե ինչպես պետք է Մոսկվան արձագանքի Ուկրաինայի արտգործնախարարության համապատասխան հայտարարությանը։

Դեկտեմբերի 20-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Կիևը պաշտոնական քայլեր է նախապատրաստում Ռուսաստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անդամակցությունից զրկելու համար։ Սակայն նա խոստովանել է, որ նման գործընթաց սկսելը հեշտ չի լինի։

Նմանատիպ նյութեր