49465 դիտում
14:41 29-12-2022
Մինչ Շենգավիթի ոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալ Մարգար Ներսիսյանը իրեն համեմատում է Շերլոկ Հոլմսի հետ, իր ենթակայության տակ գտնվող տարածքում կողոպտիչը տարել է 2 միլիոն 500 հազար դրամ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մինչ ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մարգար Ներսիսյանն այս օրերին նեղսրտել է, որ հանրությունը տեղեկացվել է, թե ինչպես է փորձել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի բացահայտած հանցագործությունը իրենով անել, Շենգավիթ վարչական շրջանում հերթական կողոպուտն է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 26-ին ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Նոր Խարբերդի բնակիչ 63-ամյա Անահիտ Մ․-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 03։30-ի սահմաններում իրեն անծանոթ 2 երիտասարդներ, տեսնելով, որ իր տան դուռը բաց է, մտել են տուն և այնտեղից բացահայտ հափշտակել կանացի պայուսակ։
Ահազանգով դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազորի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում կողոպուտի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պայուսակը, որը գողացել էին, այնտեղ եղել է 2 միլիոն 500 հազար դրամ։
Ինչպես ավելի վաղ հայտնել է SHAMSHYAN.com-ը, օրեր առաջ Երևանում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները տաք հետքերով վնասազերծել են մայրաքաղաքում թանկարժեք ավտոմեքենաներ թալանող 2 քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները իրեղենով՝ գողացված ապրանքներով հանդերձ նշված անձանց տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ արդեն դեպքի փաստով սկսվել են նյութեր նախապատրաստվել։
Այն, որ Շենգավիթի ոստիկանությունը ունեցել է բազմաթիվ պրոֆեսիոնալ ոստիկանապետեր, օպերատիվ գծով տեղակալներ, քրեական հետախուզության օպերլիազորներ ու համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչներ, դա անհերքելի փաստ է, սակայն վերջին 1 տարում, չգիտես ինչու, ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերետիվ գծով տեղակալ, իրեն «Շերլոկ Հոլմս» կամ, չգիտես, «Ջեյմս Բոնդ» համարող Մարգար Ներսիսյանը, կարելի է ասել, չի տիրապետում օպերատիվ իրավիճակին։ Բազմաթիվ անգամ, երբ Շենգավիթ վարչական շրջանում կատարված հանցագործություններ են բացահայտվել, «մեծն» Մարգարը «դափնիները վերցնում է իր վրա». վերադասին ներկայացնում, թե իր քրտնաջան աշխատանքի արդյունքում է, որ հանցագործությունը բացահայտվել է, մինչդեռ վերջին ամիսներին Շենգավիթ վարչական շրջանում մի քանի աղմկահարույց հանցագործություններ են տեղի ունեցել, այդ թվում՝ հրազենի գործադրմամբ, սպանություն և սպանությա փորձ, ու հանցագործությունը բացահայտվել է ոչ թե ոստիկանության Շենգավիթի օպերատիվ բլոկի, որի պատասխանատուն Մ. Ներսիսյանն է, այլ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների օպերատիվ աշխատանքների արդյունքում։ Իսկ «մեծն» Մարգարը իր ներկայիս՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Կարեն Բունիաթյանի հետ սիրում են ու կարծես ավանդույթ են դարձրել՝ ուրիշների բացահայտած հանցագործությունը իրենցով անել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
5665 դիտում
11:48 21-01-2015
Դրամապահոցից 34 միլիոն 500 հազար դրամ, 30 հազար դոլար և 4.500 եվրո հափշտակողը բանկի աշխատակիցն էր. տեսանյութ