679 դիտում
10:20 30-12-2022
Միգրացիոն ծառայությունը ներկա ձևաչափով ավարտում է իր գործունեությունը
Հայաստանի միգրացիոն ծառայության համար տարին բավական բարդ էր և միաժամանակ շրջադարձային՝ մի շարք բարեփոխումների համատեքստում: Մասնավորապես, Ներքին գործերի նախարարության ձևավորման վերջին փուլն էր, և մեծ աշխատանք է կատարվել այդ ուղղությամբ: Ամփոփելով տարին՝ «Արմենպրեսի» հետ զրույցում Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշեց, որ ՆԳ նախարարության ձևավորումը, ինչպես նաև ՆԳ նախարարության կազմում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ձևավորումը, ինստիտուցիոնալ իմաստով ամենամասշտաբային ռեֆորմն է: Այս ուղղությամբ կատարվել է մեծ ծավալի օրենսդրական աշխատանք:
«Չէի ցանկանա, որ այս փոփոխությունները զուտ ընկալվեին որպես գերատեսչությունների պարզ միավորում, որովհետև իրականացվել է ֆունկցիոնալ բազային ամբողջական գնահատում և օպտիմալացում: Մենք գործառույթներն առնվազն դնում ենք այնպիսի ուղու վրա, որ ակնկալենք երկու կարևոր հանգամանք: Այն է՝ վարչարարական գործընթացներում ժամանակի կորստի էական նվազում, ծառայությունների մատուցման որակի էական բարձրացում: Այս երկու նպատակներին հասնելու համար կարևոր գործիք է թվայնացումը: Դրա միջոցով է հնարավոր նվազեցնել ավելորդ բյուրոկրատիան, թղթաբանությունը, վարչական մարմնի և քաղաքացու շփումը նվազագույնի հասնելը»,-ասաց Արմեն Ղազարյանը՝ հավելելով, որ այս փոփոխությունները ուղղված են ոչ թե վերահսկողական գործընթացներին, այլ՝ քաղաքացուն:
Դրանից բացի, կարևոր գործառույթ է վերապահվում նոր ստեղծվող ՆԳ նախարարությանը: Արմեն Ղազարյանը նկատեց, որ այսօր միգրացիոն քաղաքականության մշակումը՝ որպես օրենսդրական գործառույթ, որևէ պետական մարմնի վրա դրված չէ: Այնինչ, իրականում քաղաքականությունները պետք է մշակվեն նախարարությունների և իրականացվեն ոլորտային ենթակա մարմինների կողմից։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
13472 դիտում
22:28 31-10-2018
Խոչընդոտները միգրացիոն ոլորտում հանվել են. Պուտինը միգրացիոն քաղաքականության նոր հայեցակարգ է ստորագրել
626 դիտում
12:01 26-05-2022
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն առցանց ձևաչափով մասնակցել է «5+1» ձևաչափով խորհրդակցությանը
3175 դիտում
21:22 20-11-2018
«Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման» ծրագիրը ավարտում է գործունեությունը
Այս բաժնից
595 դիտում
11:21 18-10-2024
Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է
1492 դիտում
10:59 18-10-2024
Ոստիկանությունից վարորդներին հորդորում են երթևեկել ձմեռային անվադողերով
499 դիտում
10:16 18-10-2024
Արամ Ջիվանյանը նշանակվել է ԲՏԱ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ