211652_close_icon
views-count13595 դիտում article-date 22:28 31-10-2018

Խոչընդոտները միգրացիոն ոլորտում հանվել են. Պուտինը միգրացիոն քաղաքականության նոր հայեցակարգ է ստորագրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միգրացիոն քաղաքականության [url=https://www.gazeta.ru/politics/2018/10/31_a_12042259.shtml?utm_source=yxnews&utm_medium=desktop]հայեցակարգ[/url] է ստորագրել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ այս մասին նախագահը հայտարարել է՝ ելույթ ունենալով արտասահմանում բնակվող ռուս հայրենակիցների VI միջագային համաժողովում: «Այն ուղղված է արտասահմանում բնակվող հայրենակիցների՝ Ռուսաստանում մշտական բնակություն հաստատելու համար առավել հարմարավետ պայմաններ ձևավորելուն, ինչպես նաև բնակության իրավունք, աշխատանք և ռուսական քաղաքացիություն ստանալու հստակ կանոնների ստեղծմանը», - ասել է Պուտինը: ՌԴ նախագահը նշել է, որ տվյալ հայեցակարգի ընդունմամբ բյուրոկրատական խոչընդոտները միգրացիոն ոլորտում հանվել են:

Նմանատիպ նյութեր