211652_close_icon
views-count999 դիտում article-date 16:39 31-12-2022

ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի անդամներն այցելել են զորամասեր

Ս.թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը և հանձնաժողովի անդամ` պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը այցելել են 1-ին հատուկ բանակային կորպուսի ենթակայության զորամասեր և պաշտպանական բնագծեր։ Տեղեկացնում է հանձնաժողովի Ֆեյսբուքի էջը։

Կորպուսի հրամանատար` գեներալ մայոր Արտակ Բուդաղյանի ուղեկցությամբ ուսումնասիրվել են առաջնագծում իրականացված մեծածավալ ինժեներական աշխատանքները և այլ ուղղություններ։

Ամանորի կապակցությամբ մի շարք զինվորականներ պարգևատրվել են նվերներով։

Պատգամավորական այցին մասնակցել է նաև 44 օրյա պատերազմում նահատակված, քաջարի զինվոր Էդգար Մարգարյանի մայրը` Արսինե Սահակյանը, ով նույնպես նվերներ է հանձնել զինվորներին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր